Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ տասնչորսերորդ համարը։
Պարբերականում ներկայացված արժեքավոր գիտական աշխատանքները ներառում են դատափորձագիտական բնագավառի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրները՝ նպատակ ունենալով ամրապնդել ոլորտի գիտամեթոդական ապահովումն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակներում։
Գիտական հոդվածներն ընդգրկում են դատափորձագիտական ոլորտի այնպիսի առանցքային ուղղություններ, ինչպիսիք են ձգաբանական, նյութագիտական, ապրանքագիտական, շինարարատեխնիկական, ֆինանսատնտեսագիտական, տեխնոլոգիական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննությունները։
Լիահույս ենք, որ սույն համարում ներկայացված գիտական հոդվածները կնպաստեն ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ արդյունավետ մասնագիտական քննարկումների ծավալմանը և գիտական կապերի ամրապնդմանը:
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք էջ.
www.nbe.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում.
t.me/nbeofRA
11 March 2026






.jpg)